Քաղաքական

01.03.2020 17:46


Գիշերը հակառակորդը շուրջ 1 ժամ գնդակոծել է Ոսկեպարը

Գիշերը հակառակորդը շուրջ 1 ժամ գնդակոծել է Ոսկեպարը

Փետրվարի 29-ի գիշերը մարտի 1-ի լույս ադրբեջանական կողմը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղը: Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանը:

«Ներքին թաղամասի ուղղությամբ կրակոցներ են եղել, մեկ տան պատին էլ դիպչել է գնդակներից մեկը, այլ վնասներ չկան»,-հայտնեց Սերոբ Մախսուդյանը:

Նրա խոսքով՝ գնդակոծությունը եղել է ժամը 3-4-ի սահմաններում՝ շուրջ մեկ ժամ: Ներկայումս Ոսկեպարում իրավիճակը հանգիստ է։

Այս խորագրի վերջին նյութերը