Լրահոս

02.03.2020 11:35


Կոմիտասի պողոտայում բախվել են BMW-ն, Mercedes-ը, 2 Nissan-ները, Mazda-ն և ՎԱԶ 2110-ը. կա վիրավոր

Կոմիտասի պողոտայում բախվել են BMW-ն, Mercedes-ը, 2 Nissan-ները, Mazda-ն և ՎԱԶ 2110-ը. կա վիրավոր

Երեկ՝ մարտի 1-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։45-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի թիվ 39 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 39-ամյա Արամ Ա-ի վարած BMW մակնիշի 55 AN 577 համարանիշի, 32-ամյա Դավիթ Ա-ի վարած Mercedes մակնիշի 99 DG 998 համարանիշի, 29-ամյա Տիգրան Վ-ի վարած ՎԱԶ 2110 մակնիշի 36 AT 775 համարանիշի, 34-ամյա Հակոբ Ք-ին պատկանող, կայանված վիճակում գտնվող Nissan մակնիշի առանց համարանիշի, Րաֆֆի Պ-ին պատկանող, կայանված վիճակում գտնվող Nissan մակնիշի 34 OZ 517 համարանիշի, Արթուր Ա-ին պատկանող, կայանված վիճակում գտնվող Mazda մակնիշի 78 ZZ 789 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արամ Ա-ի ուղևոր՝ 6-ամյա Ա. Ա-ն մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել «Արաբկիր» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը