Աշխարհ

03.03.2020 14:38


Հռոմի պապի մոտ կորոնավիրուս չեն հայտնաբերել

Հռոմի պապի մոտ կորոնավիրուս չեն հայտնաբերել

Հռոմի Ֆրանցիսկոս պապը նոր տիպի կորոնավիրուսի առկայության թեստ Է անցել, դրա արդյունքները եղել են բացասական: Այդ մասին մարտի 3-ին հայտնել Է Reuters գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սուրբ աթոռի ներկայացուցիչները առայժմ չեն մեկնաբանում այս տեղեկատվությունը:

Ավելի վաղ վատառողջ լինելու պատճառով 83-ամյա քահանայապետը հրաժարվել Էր մասնակցել մի շարք միջոցառումների:

Այդ փաստը կորոնավիրուսի տարածման ֆոնին առաջացրել Է մեդիական մի շարք շահարկումներ: Անցյալ շաբաթվա վերջին MCM News պորտալում հրապարակում Էր հայտնվել կորոնավիրուսով Հռոմի պապի մերձավոր շրջապատի մարդկանց հնարավոր վարակման եւ պապական քաղաք-պետությունում կարանտինի մասին:

Վատիկանի մամուլի ծառայությունում այս տեղեկատությունը համարել են ոչ հավաստի, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Այս խորագրի վերջին նյութերը