Լրահոս

12.03.2011 00:17


Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

Մարտի 15-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։ Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը կառավարության և նախարարությունների աշխատակազմերի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք։ Այցի շրջանակում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպումներ կունենա Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզոյի, Եվրոպական խորհրդանի նախագահ Երժի Բուզեկի, ԵՄ մրցակցության հարցերով հանձնակատար, Եվրոպական Հանձնաժողովի փոխնախագահ Ժոակիմ Ալմունիայի, ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Գյունթեր Օթինգերի, ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով հանձնակատար Շթեֆան Ֆյուլեի, ԵՄ հարկերի և մաքսային հարցերով հանձնակատար Ալգիրդաս Շեմետայի, ԵՄ կրթության և մշակույթի հանձնակատար Անդռուլա Վասիլիուի, ԵՄ արդյունաբերության և ձեռներեցության հանձնակատար Անտոնիո Տայանիի, Եվրոպական Հանձնաժողովի առևտրի հարցերով գլխավոր տնօրեն Ժան Լյուկ Դեմարթիի, Եվրոպական ժողովրդական կուսակցութան նախագահ Ուիլֆրիդ Մարթենսի, ԵԽ Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության առաջին փոխնախագահ, Եվրոպական խորհրդարանի անդամ Խայիմ Մայոր Օրեխայի, Եվրոպայի Խորհրդարանի պատգամավորներ Չ. Տոննոկի և Տ. Պորեբայի հետ։ Եռօրյա այցի ընթացքում Տիգրան Սարգսյանը կհանդիպի Բելգիայի վարչապետ Իվ Լեթերմին, Բելգիայի Սենատի նախագահ Փիթերս Դանիին և Բելգիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահ Անդրե Ֆլաոյին։ Նախատեսվում է նաև ՀՀ կառավարության ղեկավարի ելույթը ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։

Այս խորագրի վերջին նյութերը