Աշխարհ

10.03.2020 13:30


Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 112,4 հազարը

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 112,4 հազարը

Աշխարհում COVID-19 կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը շարունակում Է աճել եւ մարտի 10-ի առավոտվա դրությամբ հասել Է 112 հազար 427-ի: Այդ մասին հայտնել Է China Morning Post հոնկոգյան թերթը, որը տվյալների Էլեկտրոնային հաշվարկ Է վարում աշխարհում կորոնավիրուսով վարակվածների, մահացածների ու ապաքինվածների մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընդ որում մայրցամաքային Չինաստանին բաժին Է ընկնում հիվանդության 80 հազար 754 հաստատված դեպք, նրա սահմաններից դուրս վարակվածների թիվը հասել Է 31 հազար 673-ի՝ անցած 24 ժամվա ընթացքում ավելանալով ավելի քան 3,8 հազար դեպքով: Ընդամենն աշխարհում գրանցվել Է նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից մահվան 3987 դեպք, Չինաստանի մայրցամաքային մասում՝ 3136:
Աշխարհում, բացառությամբ Չինաստանի մայրցամաքային մասի, մեկ օրում կորոնավիրուսից մահացել Է 854 մարդ: Մասնավորապես, Իտալիայում գրանցվել Է հիվանդանալու 9172 հաստատված դեպք, մահացել Է 463 մարդ, Հարավային Կորեայում՝ 7478 (54), Իրանում՝ 6566 (237), Գերմանիայում՝ 1139 (երկու), Ֆրանսիայում՝ 1126 (19), Իսպանիայում՝ 999 (16), Ճապոնիայում՝ 1184 (13): Ընդամենն աշխարհում կորոնավիրուսից ապաքինվել Է ավելի քան 63,5 հազար մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը