Աշխարհ

13.03.2020 10:06


«Արսենալ»-ի մարզիչը վարակված է կորոնավիրուսով

«Արսենալ»-ի մարզիչը վարակված է կորոնավիրուսով

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Միկել Արտետայի կորոնավիրուսի թեսթի պատասխանը դրական է եղել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են անգլիական ԶԼՄ-ները: Ֆուտբոլիստները, ակումբի աշխատակազմը, ովքեր վերջին շրջանում շփվել են Արտետայի հետ մեկուսացվել են: «Արսենալ» ակումբի ամբողջ թիմը կմտնի կարատինի մեջ: Ինքն մարզիչը շեշտել է, որ աշխատանքի կվերադառնա, երբ իրեն թույլ տան:

Նոր կորոնավիրուսի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 130 հազարի սահմանը: Վիրուսից մահացել է ավելի քան 4 հազար մարդ:

Այս խորագրի վերջին նյութերը