Կարծիք

13.03.2020 10:55


Հանցավոր անգործություն և կորոնավիրուսակիր քարոզ

Հանցավոր անգործություն և կորոնավիրուսակիր քարոզ

Ժողովրդին սպառնացող կորոնավիրուսի տարածման վտանգի առկայությամբ արձակուրդ վերցնելն ու ՍԴ 7 դատավորի աշխատանքից հեռացնելու մասին հանրաքվեի քարոզով զբաղվելը նույնն է, որ պատերազմի ժամանակ գլխավոր հրամանատարն արձակուրդ վերցնի և հանգստի մեկնի արտերկիր՝ իր հետ տանելով հրամանատարական գրեթե ամբողջ կազմին։

Կորոնավիրուսի տարածման վտանգի պայմաններում վարչական ռեսուրսի կիրառմամբ մարդկանց խմբերով հավաքելն ու նրանց վարակվելու հավանականությունը կտրուկ մեծացնելը նույնն է, ինչ պատերազմի ժամանակ զինվորներին խմբերով բաց դաշտ հանելն ու թշնամու արկերի թիրախ դարձնելը։

Այս քարոզարշավը բացահայտորեն ցույց տվեց, որ պոպուլիստաբար քծնանքի օբյեկտ դարձած «և այդ մեկ մարդը դու ես»–ը իրականում զրոյական արժեք է ներկայացնում այն մեկ մարդու համար։ Զրոյակա՛ն։ Կարևորն իր համար իշխանությունն է։ Բացարձակ և այլասերված իշխանությունը։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը