Լրահոս

15.03.2020 12:36


Էջմիածնում քլորաջրով մաքրվում են բոլոր փողոցները (տեսանյութ)

Էջմիածնում քլորաջրով մաքրվում են բոլոր փողոցները (տեսանյութ)

Էջմիածնի քաղաքապետարանը նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով իրականացնում է հատուկ ախտահանիչ միջոցառումներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:

«Էջմիածնի քաղաքապետարանի նախաձեռնությամբ քաղաքի փողոցներում և մայթերում իրականացվում են կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումներ` քաղաքի փողոցները մաքրվում են փոշեկուլ մեքենայի օգնությամբ, փողոցներում կատարվում են քլորամաքրման աշխատանքներ, քլորաջրով ախտահանվում են նաև մայթերը»,-գրել է Գասպարյանը:

Այդ աշխատանքներն իրականացվում են Էջմիածնի քաղաքապետարանի Բնակարանային կոմունալ վարչության եւ «Բարեկարգում» հիմնարկի տնօրինության ուժերով: Փողոցները կայանված մեքենաներից ազատելու գործընթացն ու մաքրող մեքենաների անխոչընդոտ ընթացքն ապահովել են ճանապարհային ոստիկանները:

Այս խորագրի վերջին նյութերը