Կարծիք

18.03.2020 15:09


Ռուսական քաղաքատնտեսություն

Ռուսական քաղաքատնտեսություն

Նավթի մեկ բարելի գինը 28 դոլարից ցածր է (այս պահին՝ 27,91 դոլար է)։ Գնանկումը մոտ 7 տոկոս է երեկվա համեմատ։ 2016–ի հունվարից այս կողմ նման գին չէր արձանագրվել։

Ռուբլին դոլարի և եվրոյի համեմատ համեմատ արժեզրկվում է։ Համապատասխանաբար՝ 2,31 և 2,7 տոկոսային կետերով։ Դոլարն այս պահին վաճառվում է 78,45 ռուբլով։

Ռուսական շինարարական կազմակերպությունները հսկայական վնասներ են կրում (սա ուղղակի ազդեցություն է թողնելու ՀՀ տնտեսության վրա)։

ՌԴ ԿԸՀ ղեկավար Պամֆիլովան հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման հետ կապված ամենայն հավանականությամբ կհետաձգվի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։

Հիշեցնեմ, որ սահմանադրական փոփոխությամբ լուծվելու է իշխանության ապագայի, ավելի կոնկրետ՝ առաջին դեմքի հարցը։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը