Աշխարհ

19.03.2020 18:38


«Ինչպես թռչունը թռիչքի ընթացքում». «Dance Революция» շոուի hայ մասնակիցը գրավել է Վերա Բրեժնևային (տեսանյութ)

«Ինչպես թռչունը թռիչքի ընթացքում». «Dance Революция» շոուի hայ մասնակիցը գրավել է Վերա Բրեժնևային (տեսանյութ)

Միջազգային մրցույթների 25-ամյա դափնեկիր, «Ռուսական բալետ» թատրոնի արտիստ Հարություն Առաքելյանը հաջողությամբ անցել է «Dance Революция» շոուի ընտրական փուլը, որը եթեր է հեռարձակվում ռուսական «Առաջ ալիք»-ով։ Անկախ ելույթի ընթացքում անհաջող պահերից՝ ծրագրի ժյուրիի անդամները՝ խորեոգրաֆ Ալլա Սիգալովան, համաշխարհային բալետի աստղ Սերգեյ Պոլունինը եւ երգչուհի Վերա Բրեժնեւան, որոշել են տաղանդավոր տղային թողնել շոուում։

Հարությունը պատմել է, որ ծնվել է Հայաստանում, բայց մեծացել է Նովոսիբիրսկում։ Առաքելյանը յոթ տարեկանից զբաղվում է ժողովդրական պարով, սակայն հետո անցել է դասականի։

«Ես նույնիսկ չէի էլ կարող պատկերացնել, որ այդպես հնարավոր է թռչել»,-տաղանդավոր տղայի ելույթով հիացել է շոուի հաղորդավարուհի Ալլա Միխեեւան՝ հարցնելով, թե ինչ է նա զգում։ Հարությունը երկրորդ հնարավորության համար չի ուրախացել, քանի որ վստահ էր, որ պարը վատ է կատարել։ Նրան չի հաջողվել կատարել պիրուետը, իսկ Պոլունինը վստահ էր, որ պարողի վրա ազդել է հուզմունքը։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը