Լրահոս

31.03.2020 15:44


Տավուշում գրանցվել է կորոնավիրուսով վարակման երկու դեպք

Տավուշում գրանցվել է կորոնավիրուսով վարակման երկու դեպք

Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսով վարակման երկու դեպք։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Առաջինը վարորդ է արտերկրից, մեկուսացվել է սահմանը հատելուն պես։ Երկրորդ դեպքը Դիլիջան քաղաքում է։ Իրավիճակի կառավարման բոլոր քայլերն իրականացված են, բոլոր հավանական կոնտակտային անձինք մեկուսացված կամ ինքնամեկուսացված են, գտնվում են հատուկ հսկողության տակ։ Հիվանդները տեղափոխվել են մասնագիտացված բուժհաստատություն, իրենց լավ են զգում»,-գրել է Չոբանյանը։

Գրանցված դեպքերը մտնում են մարտի 31-ին Առողջապահության նախարարության կողմից հայտարարված ընդհանուր տվյալների մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը