Աշխարհ

01.04.2020 10:55


Կորոնավիրուսից մահացել է «Աստղային պատերազմների» դերասաններից մեկը. РИА Новости

Կորոնավիրուսից մահացել է «Աստղային պատերազմների» դերասաններից մեկը. РИА Новости

Բեմական խոսքի բրիտանացի դասախոս Էնդրյու Ջեքը, որը մարմնավորել է մայոր Կալուան Իմաթին «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարում, մահացել է կորոնավիրուսից:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Evening Standard պարբերականին, դերասանը կյանքից հեռացել է 76 տարեկան հասակում: Նրա մահվան մասին լուրը հայտնել է իր գործակալը՝ Ջիլ Մաքալոուն:

«Նա մահացել է առավոտյան COVID-19–ից՝ գտնվելով Չերթսիի Սուրբ Պետրոսի հիվանդանոցում»,- ասել է գործակալը:

Վերջինս հավելել է, որ դերասանի կինը՝ Գաբրիել Ռոջերսը ներկա պահին կարանտինի մեջ է գտնվում Ավստրալիայում և չի կարողացել հրաժեշտ տալ ամուսնուն:

Մեծ Բրիտանիայում վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսից 1789 մարդ է մահացել, վարակվել է ավելի քան 25 000-ը:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը