Լրահոս

01.04.2020 11:40


Երևանի մետրոպոլիտենը փակ է

Երևանի մետրոպոլիտենը փակ է

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը փակ է։ Տեղեկությունը հրապարակված է մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջում:

«Հարգելի ուղևորներ, պարետի հանձնարարականով մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել է արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները:

Նոր որոշմամբ՝ դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը` բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը:

Շարունակե'ք հետևել սահմանված կանոններին` պահպանելով ձեր, ձեր սիրելիների և ողջ հանրության առողջությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը