Աշխարհ

02.04.2020 11:19


ԱՄՆ-ում կորոնավիրուսից մեկ օրում 1300-ից ավելի մարդ է մահացել. Իզվեստիա

ԱՄՆ-ում կորոնավիրուսից մեկ օրում 1300-ից ավելի մարդ է մահացել. Իզվեստիա

ԱՄՆ-ում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 1374 մարդ, նրանցից 588-ը՝ Նյու Յորքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Իզվեստիա»-ն տեղեկացնում է, որ այս տվյալները տրամադրել է Ջ. Հոփքինսի համալսարանը: Աշխարհում վարակի բռնկումից ի վեր սա մեկ օրում գրանցված մահվան ամենաբարձր ցուցանիշն է:

ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման հետ կապված դիտարկվում է իրավիճակի վատթարացում: Այն առաջին տեղն է վարակվածների թվով: Վերջին տվյալներով երկրում վարակի հաստատված դեպքերի թիվը գերազանցում է 215 հազարը, մահացել է 4 հազար 500-ից ավելի մարդ:

Այս խորագրի վերջին նյութերը