Լրահոս

17.03.2011 10:46


Ֆուկուսիմա. ռադիոակտիվության մակարդակը չի իջնում

Ինչպես հաղորդում է «BBC»–ին, Ճապոնիայի «Ֆուկուսիմա–1» ատոմակայանի  շուրջը ռադիոակտիվության մակարդակը չի իջնում՝ չնայած վթարային ռեակտորի սառեցմանը։

Այս մաին հայտարարել է ԱԷԿ–ի օպերատոր «Tokyo Electric Power Company» ընկերությունը։

Նշենք, որ երեկ ուղղաթիռները սկել էին ԱԷԿ–ի  երրորդ էներգաբլոկի վրա ջուր ցանել։

Հիշեցնենք, որ մարտի 11–ին Ճապոնիայում տեղի ունեցած 9 մագնիտուդով ավերիչ երկրաշարժի հետևանքով «Ֆուկուսիմա» ատոմային էլելտրակայանում պայթյուններ էին գրանցվել, և այդ պատճառով ռադիոկատիվության մակարդակն այնքան էր  բարձրացել, որ ԱԷԿ–ից մինչև 20 կմ հեռավորության վրա գտնվող մարդկանց արագ տարհանվելու կոչ էր արվել, իսկ 30 կմ հեռավորության վրա գտնվողներին խորհուրդ էր տրվել շինություններից դուրս չգալ։

Այս խորագրի վերջին նյութերը