Լրահոս

17.03.2011 16:23


Վարդան Օսկանյան. «Այսօր մեր կառավարության հիմնական թիմը կենտրոնական բանկային մտածողություն ունի»

Վարդան Օսկանյան. «Այսօր մեր կառավարության հիմնական թիմը կենտրոնական բանկային մտածողություն ունի»

«Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ ՀՀ նախկին արտգործնախարար, «Սիվլիթասի» հիմնադիր Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ Հայաստանի տնտեսությունը ճգնաժամային վիճակում է։

–Այսօր մեր կառավարության հիմնական թիմը կենտրոնական բանկային մտածողություն ունի։ Վրաչապե՛տը ԿԲ նախագահ է եղել, էկոնոմիկայի նախկին նախարա՛րը, որ հետ վերադարձավ, այսօրվա ֆինանսների նախարա՛րը։ Եվ կարծեք թե ԿԲ–ի ու կառավարության միջև այս հակակշիռը վերացել է։ Այդ մտածողությունը բոլորի վրա է տարածվել։ Ես հիշում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, երբ նստում էի կառավարության նիստին, մի տեսակ պատերազմ էր գնում Վարդան Խաչատրյանի և Տիգրան Սարգսյանի միջև։ Բանկն իր բնույթով զսպողական է, հատկապես ճգնաժամային պայմաններում, երբ հակասություններ կան։ Իսկ գործադիրն ավելի ընդլայնված քաղաքականություն պետք է վարի։ Եվ այս հակադրությունն ինչ–որ միջինի է գալիս։ Կարծեք թե այսօր դա բացակայում է։ Կառավարության խնդիրները կարծեք 2–ն են՝ գնաճը զսպել և բյուջեն լցնեն։ Սրանք 2–ն էլ ամբողջությամբ համընկնում է ԿԲ–ի մտածելակերպի հետ,–ասել է Վ. Օսկանյանը։

Նա նաև ընդգծել է, թե աշխարհում հազվադեպ բան է, երբ ԿԲ նախագահը վարչապետ է նշանակվում։

–Արդյունքներից դատելով՝ այսօր կառավարությունը կարծես թե չգիտի՝ ի՞նչ պետք է անել, կառավարության մոտ բացակայում է կանխատեսման կարողունակությունը։ Չի կարողանում այս կառավարությունը կանխատեսել և համապատասխան քայլեր ձեռնարկել տնտեսությունը ճիշտ ուղու վրա դնելու համար,–ավելացրել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը