Լրահոս

11.04.2020 11:30


Հրազդանում Mercedes CLS-ը բախվել է շինության պատին, կոտրել այն. կա 1 զոհ, 3 վիրավոր

Հրազդանում Mercedes CLS-ը բախվել է շինության պատին, կոտրել այն. կա 1 զոհ, 3 վիրավոր

Երեկ՝ ապրիլի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Mercedes CLS մակնիշի 31 33- 19 IA տրանզիտ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի 3-րդ փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել կիսակառույց շինության բետոնե պատին և կոտրել այն:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:

Ճանապարհին վիրավորներից մեկը, ով երիտասարդ աղջիկ էր, գիտակցության չգալով՝ մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։

Փաստի առթիվ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենան նախատեսված է 2 հոգու համար, սակայն ավտոմեքենայում եղել են 4 հոգի:

Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ Shamshyan,com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը