Քաղաքական

11.04.2020 15:24


Ինչ կատարվում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, «մարդակերություն է»․ Ալվարդ Պետրոսյան

Ինչ կատարվում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, «մարդակերություն է»․ Ալվարդ Պետրոսյան

hayeli.am-ը գրող-հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանի հետ խոսել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու անհրաժեշտության մասին։

Ալվարդ Պետրոսյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը չարակամություն է, որին ուրիշ գնահատական հնարավոր չէ տալ․

-Չնչին, փոքրոգի այս քայլը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը, գցում է մի ամբողջ երկրի անունը՝ բարբարոս, անտանելի դիմագիծ տալով մեր երկրին ու մեր բարի ժողովրդին։ Սա չարակամություն է մի մարդու նկատմամբ, որին մենք շատ բան ենք պարտական։ Մենք հաղթահարել ենք շատ դժվարություններ, էլ չեմ ասում՝ մենք վիրավորում ենք նաև Արցախը՝ տարանջատելով ժողովրդին՝ արցախցի, լոռեցի, շիրակցիների։

Ալվարդ Պետրոսյանի խոսքով՝ մենք մեզանից հեռացնում ենք այն հողը, որը ձեռք ենք բերել թանկ արյունով․

-Գիտե՞ք, ես չեմ ուզում շեշտել Ռոբերտ Քոչարյանի տարիքը, քանի որ իր տեսակով ինքը դյուցազուն է։ Կորոնավիրուսը բոլորի համար է վտանգավոր։ Մեր ժողովրդի մասին մշտապես ասել են՝ ժողովրդավար, դասական ժողովուրդ, բայց այս դասական ժողովուրդն այսօր թույլ է տալիս նման «մարդակերություն»։ Այն, ինչ կատարվում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, և ոչ միայն նրա՝ «մարդակերություն է»։

Այս խորագրի վերջին նյութերը