Աշխարհ

17.04.2020 11:40


Ադրբեջանի քաղաքացիները բողոքի ցույց են անցկացրել Ստամբուլում

Ադրբեջանի քաղաքացիները բողոքի ցույց են անցկացրել Ստամբուլում

Թուրքիայում աշխատող Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացրել Ստամբուլում` Ադրբեջանի հյուպատոսության կողմից աջակցության բացակայության կապակցությամբ: Ըստ Turan-ի` ապրիլի 15-ին նրանք եկել էին գլխավոր հյուպատոսության շենքի մոտ:

Ակցիայի մասնակիցներից մեկը` Խաբիլ Մամեդովը, հայտնել է, որ կարանտինային ռեժիմի պատճառով նրանք չեն կարողանում աշխատել: «Մենք ծախսել ենք վերջին խնայողությունները: Երբ երբ ես տարածեցի տեսանյութը, SOCAR-ը յուրաքանչյուրիս 200 լիրա (55 մանաթ) հատկացրեց` սնունդ գնելու համար: Սակայն բնակարանների վարձավճարների բացակայության պատճառով տան տերերը վտարում են մեզ: Հարյուրավոր մարդիկ այս վիճակում են... Եթե հյուպատոսությունը մեզ չի օգնում, ապա ինչի համար է այն»,- ասել է Մամեդովը:

Իր հերթին, Ադրբեջանի դեսպանատունը հայտարարել է, որ դիվանագիտական առաքելությունն աշխատում է հայրենակիցներին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ: «Առաջիկայում որոշում կկայացվի: Ըստ այդմ կորոշվի, թե ում է գումար տրամադրվելու բնակարանների վարձավճարները վճարելու համար: Նախապատվությունը կտրվի ուսանողներին եւ այս երկրում ժամանակավորապես բնակվող Ադրբեջանի քաղաքացիներին»,- դեսպանատան ներկայացուցչին մեջբերում է «ՌԵԱԼ ՏՎ»-ն:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը