Լրահոս

20.04.2020 17:11


Հայաստանի Ոստիկանության հոսպիտալում կորոնավիրուսով վարակված 106 մարդ է բուժվում (տեսանյութ)

Հայաստանի Ոստիկանության հոսպիտալում կորոնավիրուսով վարակված 106 մարդ է բուժվում (տեսանյութ)

Ապրիլի 20-ի դրությամբ Հայաստանի Ոստիկանության հոսպիտալում կորոնավիրուսով վարակված 106 մարդ է բուժվում: Այս մասին ապրիլի 20-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը:

Նա հիշեցրեց, որ մարտի 19-ից հոսպիտալը որպես ինֆեկցիոն հիվանդանոց է գործում: Ըստ Մհրյանի` նշված ժամանակահատվածում կորոնավիրուսի կասկածով 124 ոստիկան է ինքնամեկուսացվել եւ մեկուսացվել է 30 ոստիկան: Կորոնավիրուս է հաստատվել ոստիկանության 10 սպայի մոտ, նրանցից 5-ն առողջացել է:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը