Քաղաքական

21.04.2020 10:05


Վարկանիշի լրջագույն կորուստ արձանագրած Նիկոլ Փաշինյանին արդեն հարվածում են հենց թիմի խորքից․ «Իրատես»

Վարկանիշի լրջագույն կորուստ արձանագրած Նիկոլ Փաշինյանին արդեն հարվածում են հենց թիմի խորքից․ «Իրատես»

«Ասում են, թե վարկանիշի լրջագույն կորուստ արձանագրած Նիկոլ Փաշինյանը, որին արդեն հարվածում են հենց թիմի խորքից` պարետատնից, սեփական լրատվամիջոցներից, կշարունակի իր նույն ձեռագիրը` «նախկինների» դեմ ռեպրեսիաների նոր փունջ կիրառելով, այս անգամ ոչ միայն «բռնագրավելով» նրանց տներն ու դղյակները, «լինչ» սկսելով դատավորների նկատմամբ, այլև արդեն իսկ «ուսումնասիրվել» և գործեր են նախապատրաստվել «անցանկալի» գործիչների ծանոթ-բարեկամ, վարորդ-ծնող, հարևան-մոտիկ շառավղով:

Ընդ որում, այդ «շառավիղն» անչափ լայն ընդգրկումով հասնելու է նաև թիմակից անցանկալիներին, որոնք ոչ միայն զգում են Նիկոլի բացթողումները, այլև շատ դեպքերում կառավարությունում, պարետատանը տեղի ունեցող քննարկումների ժամանակ ընդդիմանում են և ասում, որ ճիշտն այս ճանապարհով գնալն է, ինչն էլ ահավոր դուր չի գալիս Փաշինյանին:

Ասում են` «համապատասխան» քայլերը չեն ուշանա, Փաշինյանը չի սպասի անգամ, որ արտակարգ իրավիճակն ավարտվի, կփորձի մի քանիսին «փռել ասֆալտին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը