Հարցազրույց

23.04.2020 09:40


Միայն ավանտյուրիստն ու դավաճանը կարող է փուլային տարբերակը քննարկել․ Անդրանիկ Միհրանյան (տեսանյութ)

Միայն ավանտյուրիստն ու դավաճանը կարող է փուլային տարբերակը քննարկել․ Անդրանիկ Միհրանյան (տեսանյութ)

Ինչպե՞ս կարելի է մեկ տարվա ընթացքում Արցախի շուրջ վարել բանակցություններ մի փաստաթղթի շուրջ, որը գլխիվայր շրջում է մի ամբողջ քսան տարվա ընթացքում Հայաստանի վարած քաղաքական գիծը։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել «Միջազգային հարաբերություններ» ինստիտուտի պրոֆեսոր, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությանը։

Հիշեցնենք՝ ապրիլի 21-ին Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի կազմակերպած առցանց կլոր-սեղանի ընթացքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է. «Ներկայում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների սեղանին գտնվում է փաստաթուղթ, որն Անդրկովկասում ձգձգված հակամարտության փուլային կարգավորում է ենթադրում»:

Ըստ քաղաքագետի՝ իրավիճակն աննախադեպ է, որ նման տեղեկատվություն Հայաստանի ժողովուրդն իմանում է Ռուսաստանի ԱԳ նախարարից, իսկ ՀՀ իշխանությունն էլ մեջքից հարվածում է իր ժողովրդին։

Հարցին՝ ինչո՞ւ հենց այս փուլում Սերգեյ Լավրովը նման հայտարարություն արեց, Անդրանիկ Միհրանյանը պատասխանել է․ «Իհարկե պատահական չէ, որ Լավրովը խոսում է ռուսական երկաթուղիների, Գազպրոմի, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ բացված դատական գործերից։ ՀՀ-ում բանտում է գտնվում Ռոբերտ Քոչարյանը, ու այսքանով հանդերձ իրենք բազում ակնարկներ են արել, որոնց Հայաստանը ուշադրություն չի դարձրել, այդ դեպքում Հայաստանի նկատմամբ գործադրվում են այնպիսի գործոններ, որոնց հնարավոր չէ ուշադրություն չդարձնել»։

Անդրանիկ Մհրանյանն ընդգծում է, որ Հայաստանում թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ, ՌԴ-ի կողմից երբեք առաջ չի քաշվել մի փաստաթուղթ, որը կարող է Հայաստանին այսպիսի դրության մեջ գցել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքյան իր վերջին ուղիղ եթերի ժամանակ նորից անդրադարձել էր դատական համակարգին, Սահմանադրական դատարանին։

Դիտարկմանը՝ Սահմանադրական դատարանի ու դրա շուրջ ծավալվող իրադարձությունների և Արցախի հիմնահարցի շուրջ կապ կա՞ արդյոք, քաղաքագետը նշել է․ «Ամբողջ պետականությունն ընկել է դեմագոգ մի մարդու ձեռքին և տոտալիտար բռնապետություն չի հաստատվում, որովհետև միայն Սահմանադրական դատարանը չի ընկնում։ Եթե այս ինստիտուտն էլ կոտրվի, ուրեմն Հայաստանում կլինի մոնոպոլիա, որն անընդունելի է»։

Հաղորդման վերջում անդրադառնալով Հայաստանում ապօրինի գույքի բռնագանձման օրենքին՝ Անդրանիկ Միհրանյանն ասել է․ «Սա նոեբոլշևիզմ է․ բոլշևիկներն էլ, երբ եկան իշխանության, ասում էին՝ վերցնել և վերաբաժանել, որի վերջը եղավ սով, աշխատանքի պակաս»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը