Աշխարհ

27.04.2020 18:53


Իսպանիայում վերջին 6 շաբաթվա մեջ առաջին անգամ երեխաներին թույլատրվում է դրսում խաղալ

Իսպանիայում վերջին 6 շաբաթվա մեջ առաջին անգամ երեխաներին թույլատրվում է դրսում խաղալ

Իսպանիայում երեխաներն վերջին 6 շաբաթվա մեջ առաջին անգամ կարող են դրսում խաղալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Euronews»-ը տեղեկացնում է, որ կարանտինի պայմաններում երեխաներին արգելվում էր դուրս գալ փողոց: Այժմ`ապրիլի 26-ից 14 տարեկանից ցածր երեխաներին թույլատրվում է օրվա մեջ մեկ անգամ դուրս գալ, բայց մեկ ժամով, ծնողներից մեկի ուղեկցությամբ:

Իշխանությունները գնում են սահմանափակումների մեղմացման, քանի որ կորոնավիրուսի հետևանքով մահացության ամենօրյա ցուցանիշը երկրում նկատելիորեն նվազել է: Ապրիլի 26-ին երկրում գրանցվել է կորոնավիրուսի մահացության 288 դեպք: Առողջապահության նախարարությունը նշում է, որ սա վերջին մեկ ամսվա ամենացածր ցուցանիշն է:

Երկրում մարտի կեսերից գործում է տանը մնալու խիստ կարգ: Բնակչությանը տանը պահելով՝ փորձ է արվել դանդաղեցնել վարակի տարածումը երկրում:

Իսպանիայում 23 հազարից ավելի մարդ վարակի հետևանքով մահացել է, այս ցուցանիշով այն երրորդն է աշխարհում՝ ԱՄՆ-ից ու Իտալիայից հետո: Երկրում վարակի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 226 հազար 629 է:

Այս խորագրի վերջին նյութերը