Աշխարհ

27.04.2020 14:47


Հայ չէ, բայց հայի փեսա է. Քանյե Ուեսթը դասվել է Forbes–ի միլիարդատերերի շարքում

Հայ չէ, բայց հայի փեսա է. Քանյե Ուեսթը դասվել է Forbes–ի միլիարդատերերի շարքում

Ռեփերը պնդում է, որ իր կարողությունը գերազանցում է 3 մլրդ դոլարը։ Միայն 1.26 մլրդ դոլար երգչին բերել է նրա Yeezy ապրանքանիշը:

Forbes ամսագիրը միլիարդատեր է ճանաչել ամերիկացի հայտնի ռեփեր Քանյե Ուեսթին։ Ըստ ամսագրի` երգչի կարողությունը 1,3 մլրդ դոլար է:

Forbes-ը Ուեսթին դասել է միլիարդատերի շարքում այն բանից հետո, երբ ռեփերը համաձայնել է ներկայացնել իր բիզնեսի փաստաթղթերը և բանկային հաշիվներից քաղվածքները:

Թեև Forbes-ի գնահատականներով Քանյե Ուեսթի կարողությունը մի փոքր գերազանցում է մեկ միլիարդ դոլարը, սակայն ինքը` Քանյեն պնդում է, որ իր կարողությունը կազմում է ավելի քան 3 մլրդ դոլար։

Այդ գումարի մի մասը ՝ 1,26 մլրդ դոլարը, երգչին բերել է նրա Yeezy ապրանքանիշ ։ Ամսագրի հաշվարկներով՝ Ուեսթի մնացած ակտիվների արժեքն ընդհանուր առմամբ կազմում է շուրջ 125 մլն դոլար:

Նշենք, որ Քանյե Ուեսթն ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինն է։ Նրանք 4 զավակ ունեն` 2 աղջիկ և 2 տղա։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը