Լրահոս

01.05.2020 16:08


Չարենացվանում բեռնատարի թափքում հրդեհից 50 պարկ փայտածուխ է այրվել

Չարենացվանում բեռնատարի թափքում հրդեհից 50 պարկ փայտածուխ է այրվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 1-ին, ժամը 09:16-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի պետական քոլեջի մոտակայքում կայանած կցորդիչով բեռնատարի խցիկից ծուխ է նկատվում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խորենացու փողոցում կայանած «Mercedes-Benz» մակնիշի բեռնատարի թափքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։34-ին, մարվել՝ 09:46-ին։ Այրվել է բեռնատարի թափքում բեռնված փայտածուխը (50 պարկ):

Այս խորագրի վերջին նյութերը