Լրահոս

01.05.2020 16:20


Կապանում 28-ամյա վարորդը 3.5 մետր բարձրությունից ընկել և գլխիվայր հայտնվել է «Վաչագան» գետում. կա վիրավոր

Կապանում 28-ամյա վարորդը 3.5 մետր բարձրությունից ընկել և գլխիվայր հայտնվել է «Վաչագան» գետում. կա վիրավոր

Երեկ՝ ապրիլի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի բնակիչ՝ 28-ամյա Դավիթ Պ-ն իր վարած Mercedes մակնիշի 36 PM 463 համարանիշի ավտոմեքենայով Չարենցի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և մոտ 3.5 մետր բարձրությունից ընկել և գլխիվայր հայտնվել «Վաչագան» գետում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը