Լրահոս

01.05.2020 16:16


Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ն ու «ԶԻԼ»-ը. վերջինս կողաշրջվել է. կան վիրավորներ

Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ն ու «ԶԻԼ»-ը. վերջինս կողաշրջվել է. կան վիրավորներ

Այսօր` մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Արմավիր-Իսահակյան ավտոճանապարհի՝ Քարակերտ գյուղի սկզբամասում բախվել են Mercedes մակնիշի 36 NT 989 համարանիշի և ԶԻԼ մակնիշի 35 CՍ 266 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ԶԻԼ-ը կողաշրջվել է և մասամբ փակել ճանապարհը։

Վթարի հետևանքով 3 քաղաքացի տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը