Լրահոս

04.05.2020 16:34


Միքայել Մինասյանի տեսանյութի վերաբերյալ նյութերը ուղարկվել են ՀՔԾ

Միքայել Մինասյանի տեսանյութի վերաբերյալ նյութերը ուղարկվել են ՀՔԾ

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի տեսանյութի վերաբերյալ հրապարակումները ֆիքսվել են ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում և ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Արևիկ Խաչատրյանը։

«Հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով (Առանձնակի արժեք ունեցող առարկաներ հափշտակելը, Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և տեսանյութում նշվող հանգամանքներին իրավական գնահատականներ տալու հանձնարարությամբ»,-ասաց նա:

Այս խորագրի վերջին նյութերը