Աշխարհ

05.05.2020 19:45


Ջոկովիչն Իսպանիայում խախտել է կարանտինը

Ջոկովիչն Իսպանիայում խախտել է կարանտինը

Սերբ թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը Իսպանիայում խախտել է կարանտինը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Իսպանիայի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Ջոկովիչը մայիսի 4-ին «Ինստագրամի» իր էջում տեսանյութ է հրապարկել, որտեղ մարզվում է գրունտե կորտում` Մարտելեում:

Իսպանիայում կարանտինը պետք է հանվի մայիսի 4-10-ը, սակայն թենիսի ֆեդերացիան դեռևս արգելում է կորտերում մարզումները:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգվեցին և չեղարկվեցին «Մեծ սաղավարտ»-ի մի շարք մրցումներ, թենիսի միջազգային մրցաշարերը դադարեցված են մինչև օգոստոս ամիսը:

Այս խորագրի վերջին նյութերը