Աշխարհ

05.05.2020 15:55


Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1 323-ով

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1 323-ով

Իրանում կորոնավիրուսի մայիսի 5-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 1323-ով՝ ընդհանուրը կազմելով 99 հազար 970:

Մահացածների թիվն ավելացել է 63-ով Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 340 մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ2 հազար 685 անձ ծանր վիճակում է:

Ապաքինվածների թիվն ավելացել է 1078-ով՝ ընդհանուրը կազմելով 80 հազար 475: Մինչ այժմ թեստավորվել է 519 հազար 543 անձ:

Այս խորագրի վերջին նյութերը