Լրահոս

23.03.2011 14:30


Պաղեստինյան գրոհայինները երկու հրթիռով ռմբակոծել են Իսրայելը

Գազայի պաղեստինյան գրոհայինները Իսրայելի հարավային շրջանում երկու հրթիռ են արձակել։

Հրթիռներից մեկը պայթել է Բեերշևում։ Իսրայելական բանակի տեղեկությամբ` ռմբակոծության հետևանքով մեկ մարդ է վիրավորվել։ Երկրորդ հրթիռն ընկել է Աշդոդ քաղաքի մերձակայքում` առանց վնաս պատճառելու որևէ մեկին։

Ռմբակոծության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական Ջիհադ» ռազմականացված խմբավորումը։

Այս խորագրի վերջին նյութերը