Քաղաքական

24.03.2011 13:07


Էդուարդ Շարմազանովը հակադարձել է Լևոն Զուրաբյանին

Էդուարդ Շարմազանովը հակադարձել է Լևոն Զուրաբյանին

Անդրադառնալով ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի հատկապես վերջին ասուլիսում հնչեցրած հայտարարություններին` ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նրան հակադարձել է.

-ՀԱԿ-ի իմ գործընկերներին նախ տեղեկացնեմ, որ պետք չէ ուռճացնել թվերը և երազախաբ լինել` 10 հազարոնց միտինգը ներկայացնել 100 հազար: Սա մեկ: Երկրորդը` հասարակությունը շատ լավ գիտի ով, երբ և ինչ պայմաններում է պատասխանատվությունից խուսափել և հրաժարական տվել: Փախնելը, հրաժարական տալը և պատասխանատվությունից խուսափելը մեր գործելաոճը չէ: Դա այլ քաղաքական ուժերի գործելաոճն է, որն արդեն Հայաստանի նորագույն պատմությունից մենք շատ լավ գիտենք: Հանրապետականը և Սերժ Սարգսյանը ո’չ պատերազմի դաշտից են փախել, ո՛չ պատասխանատվությունից, և ո՛չ էլ որևէ այլ տեղից: Հայաստանում լինելու են հերթակա՛ն ընտրություններ և նրանք ուղղակի չպետք է շփոթեն մեկը մյուսը հետ,- «7օր»-ին ասել է Է. Շարմազանովը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը