Լրահոս

19.05.2020 23:14


Ծովակում կորոնավիրուսով վարակվածության դեպքեր կան. գյուղապետի ընտանիքն ինքնամեկուսացել է

Ծովակում կորոնավիրուսով վարակվածության դեպքեր կան. գյուղապետի ընտանիքն ինքնամեկուսացել է

Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում կորոնավիրուսով վարակվածության 7 դեպք կա, ինքնամեկուսացված է նաեւ գյուղապետի ընտանիքը։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց համայնքապետ Գարիկ Հակոբյանը։

Նա նշեց, որ համայնքի ամբուլատորիան չի գործում, քանի որ կորոնավիրուսով վարակված են նաեւ 2 բուժքույրերը։

Հակոբյանը հայտնեց, որ ինքը նույնպես շփվել է բուժքույրերի հետ եւ հանդիսանում կոնտակտավոր. «Երեկ ընտանիքում թեստավորվեցինք, վաղը կիմանանք պատասխանները։ 3 օր է, որ մեկուսացված ենք»։

Համայնքապետը հայտնեց, որ վարակվածների մեջ կան նաեւ տարեցներ. «70 տարեկան ամուսիններ կան»։

Այս խորագրի վերջին նյութերը