Աշխարհ

20.05.2020 18:10


Մեքսիկայում կորոնավիրուսի տեսքով կարկուտ է տեղացել (լուսանկարներ)

Մեքսիկայում կորոնավիրուսի տեսքով կարկուտ է տեղացել (լուսանկարներ)

Մեքսիկայում անսովոր տեսք ունեցող կարկուտ է տեղացել․ հատիկներից շատերը կորոնավիրուսի ձևն են ունեցել, գրում է Daily Mail պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ կարկուտը տեղացել է մեքսիկական Նուևո-Լեոն նահանգում, որի բնակիչներն այն որպես Աստծուց ուղարկված նշան են ընկալել։

Սոցիալական ցանցերում մեծ տարածում գտած լուսանկարներին կից հազարավոր մարդիկ մեկնաբանություններ են թողել՝ նշելով, որ Աստված հիշեցնում է, որ «մարդիկ տանը մնան», մյուսներն էլ այն պարզապես պատահականություն են որակել։

Լուսանկարներն ուսումնասիրել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության մասնագետ Ժոզե Միգել Վինասը, որը նշել է, որ նման տեսքի մեջ որևէ արտասովոր բան չկա։

«Ուժեղ փոթորիկների ժամանակ կարկտի հատիկները միմյանց բախվելիս տարբեր ձևեր են ընդունում»,- ասել է նա:

Աղբյուրը՝ tert.am

99098325_4197588506933158_1890027455553470464_n

99108201_698982097531753_9093185359000371200_n

Այս խորագրի վերջին նյութերը