Քաղաքական

21.05.2020 15:49


Դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը կքննի Դավիթ Բալայանը

Դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը կքննի Դավիթ Բալայանը

Դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը կքննի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Բալայանը։

Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, ով ազատ էր արձակել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել անցած տարվա հուլիսին, նա, սակայն, մեղադրանքը չէր ընդունել։

Գրիգորյանի փաստաբանը մեղադրանքը պայմանավորել էր Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հանգամանքով:

2019-ի հուլիսին դատավորի աշխատասենյակում խուզարկություն է իրականացվել, դուռը կնքվել էր։ ԲԴԽ-ի համաձայնությամբ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել, դատավորը որպես մեղադրյալ ներգրավվել է պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածով. նրա լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը