Քաղաքական

22.05.2020 11:35


Սուրեն Պապիկյանի` կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է. նա կվերադառնա աշխատանքի

Սուրեն Պապիկյանի` կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է. նա կվերադառնա աշխատանքի

Հարգելի գործընկերներ,

Ուրախ եմ տեղեկացնել, որ նախարար Սուրեն Պապիկյանը երեկ կորոնավիրուսի երկրորդ թեստն է հանձնել, որի արդյունքները ևս բացասական են:

Բացասական են նաև նախարարության մյուս աշխատակիցների թեստերը, որոնք շփում էին ունեցել վարակակիրների հետ և այդ պատճառով գտնվում էին ինքնամեկուսացման մեջ:

Նախարարն ու նախարարության աշխատակիցները կվերադառնան աշխատանքային բնականոն գործունեությանը` իհարկե խստիվ պահպանելով անվտանգության կանոնները:

Առողջություն բոլորիս

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի

մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը