Լրահոս

26.05.2020 12:07


Արարատի մարզում 46-ամյա վարորդը Ford-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. կա վիրավոր

Արարատի մարզում 46-ամյա վարորդը Ford-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. կա վիրավոր

Երեկ՝ մայիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: ժամը 12:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 46-ամյա Տիգրան Ա.-ն իր վարած Ford մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ձախակողմյան երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Երևաի բնակիչ, 32-ամյա Թանգի Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը