Աշխարհ

28.05.2020 17:45


«Պետք է պատրաստվենք առանց հանդիսականների խաղերին. տարօրինակ է լինելու»․ Լիոնել Մեսսի

«Պետք է պատրաստվենք առանց հանդիսականների խաղերին. տարօրինակ է լինելու»․ Լիոնել Մեսսի

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին անդրադարձել է Լա Լիգայի վերսկսմանը և առանց հանդիսականների խաղերին:

«Ասում են՝ Իսպանիայի առաջնության մրցաշրջանն ավարտելու ենք առանց հանդիսականների, ինչը մի շարք խնդիրներ է առաջ քաշում: Մի անգամ առիթ ունեցել եմ խաղալու առանց հանդիսականների սեփական հարկի տակ: Կարող եմ վստահեցնել՝ ահավոր էր: Բայց նորմալ է, որ Լիգան այսպես կվերսկսվի, եթե հաշվի առնենք՝ ինչի միջով անցանք և ինչի դեմ է այսօր ողջ աշխարհը պայքարում: Այս ամենը լիովին հասկանալի է:

Երբ մենք նորից սկսենք խաղալ, տպավորություն կլինի՝ կարծես ամեն ինչ նորից ենք սկսում ամենասկզբից: Մենք ժամանակ ունենք մարզվելու, շարք կվերադառնան վնասվածք ստացած առանցքային ֆուտբոլիստները: Տեխնիկապես դա կլինի մրցաշրջանի շարունակությունը, բայց կարծում եմ, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ կզգա, որ ամեն ինչ տարբեր է՝ ոչ առաջվա նման», – ասել է Մեսսին:

Աղբյուրը՝ proffootball.am

Այս խորագրի վերջին նյութերը