Աշխարհ

29.05.2020 12:19


Կորոնավիրուսից մահացել է ռեժիսոր Սամվել Գասպարովը

Կորոնավիրուսից մահացել է ռեժիսոր Սամվել Գասպարովը

81 տարեկանում մահացել է ռեժիսոր և սցենարիստ Սամվել Գասպարովը: Այս մասին Facebook-ում հայտնել է նրա ընկերը՝ Uzbekistan Armenian Magazine-ի գլխավոր խմբագիր Գեորգի Սաակովը:

«Սամվել Վլադիմիրովիչին բնորոշ չէր պարտվել, բայց այդ գրողի տարած կորոնավիրուսը նա հաղթահարել չկարողացավ… Շուտափույթ ապաքինում նրա կնոջը՝ դերասանուհի Նատալիա Վավիլովային, խորը ցավակցություններ մեր Աննուշկային, բոլոր հարազատներին և մերձավորներին»,-ասվում է նրա գրառման մեջ:

2019թ. հաղորդվում էր, որ Գասպարովը տառապում է ստամոքսի ծանր հիվանդությամբ և մշտապես գտնվում էր բուժման մեջ:

Գասպարովի նկարահանած հայտնի ֆիլմերից են «Մոռացեք «մահ» բառը», «Մահվան կոորդինատները», «Առանց հատուկ ռիսկի»:

Աղբյուրը՝ aravot.am

Այս խորագրի վերջին նյութերը