Աշխարհ

29.05.2020 13:59


Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք է հաստատվել

Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք է հաստատվել

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ութ նոր դեպք: Թարմացված տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքում:

Կայքի տվյալներով, այսօրվա դրությամբ Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի քանակը կազմում է 746:

Առողջացել է ևս 16 պացիենտ, ապաքինվածների ընդհանուր քանակը 576 է:

Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով հայրենիք է վերադարձել Վրաստանի երեք քաղաքացի:

Կորոնավիրուսից երկրում մահացել է 12 պացիենտ:

Կարանտինում է գտնվում 2966 մարդ, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 250:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը