Աշխարհ

30.05.2020 12:20


Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության ևս 11 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության ևս 11 նոր դեպք

Մեկ օրում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության ևս 11 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության stopcov.ge հատուկ կայքում:

Ըստ կայքի՝ Վրաստանում ընդհանուր առմամբ կորոնավարակի հաստատված դեպքերի քանակը կազմում է 757, ապաքինվել՝ 600-ը:

Միևնույն ժամանակ, Վրաստանի երեք քաղաքացի բուժման նպատակով արտասահմանից տեղափոխվել է հայրենիք:

Կորոնավարակով պայմանավորված մահացության թիվը երկրում 12 է: Կարանտինային ռեժում է գտնվում 2966 քաղաքացի, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 250:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը