Լրահոս

01.06.2020 10:25


Կոտայքի մարզում բախվել են «Toyota»-ն, «Ford»-ը, «ՎԱԶ-2107»-ն ու «ՎԱԶ-21099»-ը. կա վիրավոր

Կոտայքի մարզում բախվել են «Toyota»-ն, «Ford»-ը, «ՎԱԶ-2107»-ն ու «ՎԱԶ-21099»-ը. կա վիրավոր

Երեկ՝ մայիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Գառնի-Ձորաղբյուր ավտոճանապարհին բախվել են Գառնի գյուղի բնակիչ, 37-ամյա Կարեն Ա.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի, Երևանի բնակիչ, 21-ամյա Դավիթ Վ.-ի վարած «Toyota» մակնիշի, Գառնի գյուղի բնակիչ, 42-ամյա Երջանիկ Հ.-ի վարած «ՎԱԶ-21099» մակնիշի և Երևանի բնակիչ, 44-ամյա Նորիկ Խ.-ի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Կարեն Ա.-ն մարմնական վնասվաքծներով տեղափոխվել Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը