Լրահոս

01.06.2020 12:19


Գյուլիքևխյան փողոցում բախվել են «Infiniti FX35» և «Nissan Тeana» մակնիշների ավտոմեքենաները

Գյուլիքևխյան փողոցում բախվել են «Infiniti FX35» և «Nissan Тeana» մակնիշների ավտոմեքենաները

Մայիսի 31-ին, ժամը 22։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլիքևխյան փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենաներ են բախվել․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Infiniti FX35» (վարորդ՝ Հովհաննես Մ․, ծնված 1996 թ.) և «Nissan Тeana» (վարորդ՝ Արմեն Թ․, ծնված 1969 թ.) մակնիշների ավտոմեքենաները։ Արմեն Թ․-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները։

Այս խորագրի վերջին նյութերը