Քաղաքական

09.06.2020 11:53


Փաշինյանը կմեկնի Մոսկվա

Փաշինյանը կմեկնի Մոսկվա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին Մոսկվայում կմասնակցի Հայրենական մեծ պատերազմի 75–ամյակին նվիրված զորահանդեսին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

«Նա Մոսկվա կմեկնի ռուսական կողմի հրավերով»,– ասաց Գևորգյանը։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պատճառով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը մայիսի 9–ին չանցկացվեց։ Մայիսի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Հաղթանակի օրվան նվիրված տոնական շքերթը կկայանա հունիսի 24–ին։

Ռուսաստանի նախագահի կարգադրությամբ նախապատրաստական ​​աշխատանքների, ինչպես նաև շքերթի ընթացքում խստորեն կպահպանվեն անվտանգության բոլոր կանոնները:

Պուտինն առաջարկել է «Անմահ գնդի» երթն էլ անցկացնել հուլիսի 26-ին՝ Ռազմածովային նավատորմի օրը, բայց նաև նախազգուշացրել է, որ իշխանությունները ուշադիր հետևելու են իրավիճակի զարգացմանը: Եթե ​​մասնագետները որոշեն, որ ռիսկերը չափազանց մեծ են, ապա երթը կհետաձգեն:

Հայաստանի Զինված ուժերը նույնպես կմասնակցեն Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսին։

Այս խորագրի վերջին նյութերը