Քաղաքական

09.06.2020 17:37


Հայկ Մարությանը ինքնամեկուսացել է. նա ակտիվ շփում է ունեցել վարակակրի հետ

Հայկ Մարությանը ինքնամեկուսացել է. նա ակտիվ շփում է ունեցել վարակակրի հետ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ինքնամեկուսացել է։ Այդ մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

Նա նշեց, որ Մարությանը ակտիվ շփում է ունեցել վարակակրի հետ։

Հարցին՝ քաղաքապետը թեստ հանձնել է, Կարապետյանը նշեց. «Անհրաժեշտ պրոցեդուրաները կանցնի բժիշկների ցուցումով: Արդյունքների մասին կտեղեկացնենք»։

Կարապետյանը նաև նշեց, որ վարակակիրը քաղաքապետարանի աշխատակից է։

Այս խորագրի վերջին նյութերը