Աշխարհ

29.03.2011 12:20


Թուրքիայի նախագահը հաստատել է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության պայմանագիրը

Թուրքիայի նախագահը հաստատել է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության պայմանագիրը

«СNN Turk»–ը հայտնում է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը հաստատել է Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցության պայմանագիրը։ Ըստ դրա՝ «Ադրբեջանն ու Թուրքիան սերտ համագործակցելու են ռազմական բնագավառում, համատեղ արձագանքելու են տարածաշրջանային սպառնալիքներին»։

Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանը մարտի 10-ին այս պայմանագիրը հավանության էր արժանացրել, որից հետո այն վավերացման համար ներկայացվել էր Աբդուլահ Գյուլին։ Պայմանագիրը բաղկացած է 5 բաժնից։ Մասնավորապես ռազմական համագործակցության բաժինը նախատեսում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան պարտավորվում են փոխօգնության հասնել այս պետություններից մեկի նկատմամբ երրորդ երկրի նախահարձակ լինելու դեպքում։

Այս խորագրի վերջին նյութերը