Լրահոս

10.06.2020 09:45


Մեղրաձոր գյուղի չգործող ոսկու հանքում հայտնաբերվել է 3 տղամարդու դի

Մեղրաձոր գյուղի չգործող ոսկու հանքում հայտնաբերվել է 3 տղամարդու դի

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ հունիսի 9-ին, դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 23:10-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող չգործող ոսկու հանքի թունելում 3 դի կա:

Փրկարարները, ոստիկաններն ու մի քանի քաղաքացիներ մոտ 2 կմ ոտքով մոտեցել են ոսկու հանքին, և թունելում հայտնաբերել են 3 քաղաքացու դի: Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք մահացել են շմոլ գազից:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակների դատաբժշկական:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը