Աշխարհ

10.06.2020 14:08


Ծեծկռտուք՝ Թուրքիայի խորհրդարանում (տեսանյութ)

Ծեծկռտուք՝ Թուրքիայի խորհրդարանում (տեսանյութ)

Շուկաներում և թաղամասերում պարեկային հսկողություն իրականացնելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) պատգամավորների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։

Գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Օզգյուր Օզելի և իշխանամետ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) պատգամավոր Օլջայ Քըլավուզի միջև նախ լարվածություն է առաջացել, որին հետևել է արդեն ձեռնամարտը։

Թուրքիայի խորհրդարանի պատգամավորները գործի են դրել բռունցքները, ինչի պատճառով նիստը ընդմիջվել է։

ԺՀԿ-ական ընդդիմադիր պատգամավոր Օզգյուր Օզելը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ փորձ է արվել խլել իրենցից խոսելու իրավունքը և «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավորը հարվածել է իրեն ներս մտնելիս։

Նա ընդգծել է նաև, որ իր ընկերների միջամտության շնորհիվ է իր վրա կատարված հարձակումը կասեցվել, իսկ Օլջայ Քըլավուզը լուրջ վնասվածք է ստացել։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը