Քաղաքական

12.06.2020 14:45


Ռուբեն Մելիքյանին և այլ քաղաքացիների բերման ենթարկեցին ակցիա իրականացնելու համար (տեսանյութ, լրացված)

Ռուբեն Մելիքյանին և այլ քաղաքացիների բերման ենթարկեցին ակցիա իրականացնելու համար (տեսանյութ, լրացված)

«Միայնակ ակցիա» Ազգային ժողովի առջև՝ քաղաքացիներին խաղաղ հավաքների ազատությունը վերադարձնելու պահանջով։

Վստահ եմ, որ այլ քաղաքացիներ նույնպես կիրականացնեն համանման «միայնակ ակցիաներ»։

***

Հրապարակվեց Արտակարգ դրությունը մինչև հուլիսի 13-ը երկարացնելու մասին կառավարության որոշման նախագիծը։

Խաղաղ հավաքների անհամաչափ, հակաիրավական, հակաժողովրդավարական, հակասահմանադրական տոտալ արգելքը պահպանվում է։

Դա անհանդուրժելի է։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

***

Ոստիկանությունը ձերբակալեց ԱԺ-ի մոտ «միայնակ ակցիա» իրականացնող Ռուբեն Մելիքյանին և այլ քաղաքացիների ևս՝ Ռոբերտ Հայրապետյանին, Աշոտ Համբարձումյանին, Արմեն Գալստյանին։

Ակցիային ներկա էին նաև իրավապաշտպաններ Լարիսա Ալավերդյանը և Ավետիք Իշխանյանը։

«Սա հավաք չէր, սա միայնակ բողոք էր։ Հավաքը համարվում է այն, երբ մեկից ավելի մարդիկ են: Մարդկանց բերման ենթարկելն անօրինականություն է, որովհետև նախ միայնակ բողոք է, երկրորոդը՝ խաղաղ է: Ոստիկանությունը քաղաքացիներին բերման ենթարկեց ոստիկանության անօրինական պահանջը չկատարելու համար»,-ասել է Ավետիք Իշխանյանը:

***

Ի աջակցություն բերման ենթարկված քաղաքացիների ոստիկանության Արբակիրի բաժնի մոտ տասնյակ քաղաքացիներ էին հավաքվել, որոնց նույնպես բերման ենթարկեցին։

***

Արաբկիրի բաժնում այս պահին բերման ենթարկված կա 18 անձ, իսկ մնացած քաղացիները բերման են ենթարկվել ոստիկանության մյուս բաժիններ: Այս մասին տեղեկացրեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով եկել էր ոստիկանության բաժանմունք՝ հանդիպելու բերման ենթարկվածներին, հասկանալու համար որքանով է օրինական ոստիկանության գործողությունները:

***

Ոստիկանության Արաբկիրի բաժանմունքից 27 քաղաքացի բերման է ենթարկվել, Aysor.am-ին հաղորդեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։

«Նրանց նկատմամբ արձանագրություն է կազմվել՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն»,-հաղորդեցին ոստիկանությունից։

Այս խորագրի վերջին նյութերը