Քաղաքական

14.06.2020 14:00


«Պարոն Ծառուկյանին ձերբակալելու են, նման տեղեկություններ ունենք». Շաքե Իսայան (տեսանյութ)

«Պարոն Ծառուկյանին ձերբակալելու են, նման տեղեկություններ ունենք». Շաքե Իսայան (տեսանյութ)

Մենք չենք բացառում, որ հենց վաղը առավոտյան արտահերթ նիստով կարող է ԱԺ բերվել Գագիկ Ծառուկյանի անձեռնմխելիության հարցը և դիտարկվել: Այս գործողությունների հետևում ընկած է այդ հարցը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը՝ խոսելով ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող գործողությունների, հարցաքննման և խուզարկման մասին:

«Մեր հայտնի նիստի հայտարարությունից հետո մեր բոլոր ընտրատեղամասերում և հատկապես Գեղարքունիքի մարզում բոլորի տները մտել են, լուսադեմին և խուզարկել, թիվը հստակ չեմ հիշում, թե քանի հոգու են բերման ենթարկել, առգրավվել են անգամ երեխաների հեռախոսները: Չգիտեմ՝ ինչ հիմք են ունեցել, միայն դատարանի թուղթ են ներկայացրել: Սա քաղաքական հետապնդում է»,-ասաց նա:

Պատգամավորը ավելացրեց, որ այստեղ կազմակերպված հավաք տեղի չի ունենում, պարզապես, երբ մամուլում հայտնվել են տեղեկություններ, որ Ծառուկյանին հարցաքննության են կանչել, ժողովուրդը ինքնաբուխ հավաքվել է: Ըստ նրա՝ այս ամենը պատասխանն է իշխանության նախաձեռնած գործողություններին, առ այն, որ Ծառուկյանը իշխանության ձախողումների մասին չբարձրաձայնի:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը